Խոսրովիկ թարգմանիչ (Ը դար): Պատմական-մատենագրական ուսումնասիրություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խոսրովիկ թարգմանիչ (Ը դար): Պատմական-մատենագրական ուսումնասիրութիւն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գարեգին Վ. Յովսէփեան. Խոսրովիկ թարգմանիչ (Ը դար): Պատմական-մատենագրական ուսումնասիրութիւն. Արտատպած «Արարատ» ամսագրից. - Վաղարշապատ, 1899, տպարան Մայր աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակին սոսնձված է դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Տիտղոսաթերթի վերևի մասում հեղինակի ընծայագիրն է սև թանաքով՝ «Մեր շնորհալի բանաստեղծ պ. Յ. Թումանեանին բարեկամական յիշատակ յարգանօք նւիրում է Գարեգին Վ. Յովսէփեանը. 1 մարտի 1904 թ. Երևան», որի դարձերեսին և վերջին ֆորզացին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը:Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Հովսեփյան Գ. Էջ՝  210 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/294