Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Բնանկարի ժանրի աշխատանք է: Նկարը կատարված է տաք և սառը գույների համադրությամբ: Կտավում պատկերված է խոր աշուն: Ոսկեզօծ և վառ գույների միջոցով նկարիչը ստեղծել է արևելյան կոլորիտ: Կտավի կենտրոնում՝ խոտով բարձած էշն է: Աջ մասում, ծառերի ստվերի տակ, պատկերված են չադրայով երկու կանացի ֆիգուրներ: Ետևի պլանում տներ են և տնամերձ այգի: Ինքնագիրը բացակայում է:
Հեղինակ՝ Առաքելյան Սեդրակ Առաքելի /1884-1942/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ. դարՆյութը՝ Կտավ, յուղաներկՉափս՝ 55 x 68 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 771