Խորաքանդակ՝ «Սասունցի Դավիթ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Խորաքանդակ/դիմաքանդակ Բնօրինակի անվանում՝  Խորաքանդակ՝ «Սասունցի Դավիթ» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաթնագույն հիմնագույնով գիպսե կլոր շրջանակի մակերեսին պատկերված է Սասունցի Դավիթը, որն աջ ձեռքով սանձում է սլացող ձիուն, ձախով բռնել է պարանը: Նրա ոտքերի մոտ ընկած է ասպազենը՝ թուրը, սաղավարտը, զրահը: Շուրթը տափակ է, վրան ունի արձանագրություն. «Սասունցի Դավիթ», հատակը նեղ է ու հարթ: Պատրաստված է կաղապարման եղանակով, շուրթն ունի փոքրիկ անցքեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Նյութը՝  գիպս, հախճապակի, Տրամագիծ (սմ)՝  15.5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2010/8 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-397