«Խորհրդային գրականություն» N1

«Խորհրդային գրականություն» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց գորշագույն կազմով, վրան կարմիր եւ սեւ տպատառեր: «գրական» բաժնում Մկրտիչ Արմենի «նրանք, որ փոխվեցին» մեծածավալ պատմվածքն է՝ «Չարենցին - սիրելի եւ անկեղծ բարեկամիս» ընծայագրով (տպատառ): Այն ինչ-որ չափով ինքնակենսագրական է (էջ 48): Հեղինակը պատմում է Դեբեդի ափին մենավոր պալատ հիշեցնող հանգստյան տանը պատահած դեպքերի մասին. թե ինչպես է ինքը փոխվել հանգստից, կամ էլ բնության գեղեցկությունից: Ամառանոցում կատարվում է իր վերածնությունը: Գուցե ամենը հոգու խորքից էր դուրս լողում դեպի մակերեսը: Հեղինակը խորհում է, որ ոչ հոգեբան ես, ոչ էլ դատական քննիչ՝ հասկանալու առեղծվածը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1259 97 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2494