«Խորհրդային գրականություն» N3-4

«Խորհրդային գրականություն» N3-4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Անվանաթերթի հաջորդող թերթին՝ Ստալինի լուսանկարի արտատպությունն է: 184-րդ էջին Ն.Զարյանի «Գրական լեզվի նացիոնալիստական աղավաղումների դեմ» գրախոսությունն է: Հոդվածագիրը քննության է առնում գեղարվեստական գրականության խնդիրները, նաեւ՝ լեզվի խնդիրը: Նա քննադատում է Չարենցի զեկուցումը, համարելով այն ֆորմալիզմի ցայտուն արտահայտություն: Նրա արտահայտած մտքերը Զարյանը համարում է հակա-մարքսիստական, Հակա-լենինյան, նացիոնալիստական: Բակունցին անվանում է նացիոնալիստ-դաշնակ հեղինակ, որի ստեղծագործություններում երեւում է նրա սուբեկտիվ վերաբերմունքը դեպի իրականությունը: Գրախոսը անդրադառնում է նաեւ Ալազանի երկերին: Անվանաթերթին հաջորդող թերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1261 102 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2499