«Խորհրդային գրականություն» համար 2, Ա. Խանջյան.«Մեր գրականության խնդիրները» էջ` 3-13

«Խորհրդային գրականություն» համար 2, Ա. Խանջյան.«Մեր գրականության խնդիրները» էջ` 3-13

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատասխանատու խմբագիր` Հ. Մկրտչյան: Շապիկը եվ բոլոր վերնագրերը նկարիչ Հ. Կոջոյանի: Շապիկին սեվ ու կարմիր գույնի տառեր են, վերին ձախ անկյունում շեփորահարների եվ դրոշակակրի գծանկար է` գրքի եվ արեվի պատկերների ներքո: Ա. Խանջյանի ելույթն է ՀԳՄ համագումարում, որտեղ նշում է, որ Խորհրդային շրջանի ծնունդն են այդ օրերի գրականության ողնաշարը կազմող` Չարենցը` հետհոկտեմբերյան խոշորագույն մեծ պոետը, Բակունցը, Վշտունին, Մահարին..... եվ այլն: Չափազանց հատկանշական է Չարենցի «Գիրք ճանապարհին»: Գեղեցիկ, հաջող, մնայուն կտորների կողքին կան գործեր, որտեղ արտահայտված գաղափարները մերը չեն, սխալ է Չարենցի մոտեցումը դեպի մեր անցյալը /«Պատմ. քառուղիներով»/, նրա պոեմը վերածվում է մի նոր «վողբի», որը եվ տարածվում է որոշ չափով նաեվ մեր ներկայի վրա- նացիոնալիստական շեղում, որը պետք է անհապաղ ուղղել:Պետք է խիստ եվ անհաշտ լինել, որովհետեվ այդ սայթաքումները հանդես են եկել մի շարք պարզորոշ նախազգուշացումներից հետո, որը լենինյան դիրքերի շեղումներից մեկն է:Լիրիկա խորագլխի Ալազանի բանաստեղծություններից «Յեղիշե Չարենց» /յերգ գրված նրա գրական գործունեության քսանամյակի առթիվ/ բանաստեղծությունը տպ. է 43-րդ էջում, գրել է 1932թ. հոկտեմբերին: Հ. Մկրտչյանի «Խորհրդային Հայաստանի երիտ . գրակ» հոդվածում համեմատություններ է անցկացնում Պայազատի «Երկիր Նաիրի»-ի հերոսների միջեվ: Ե.Չարենցը ստեղծել է Ղարսի մանր բուրժուազիայի կյանքի գեղեցիկ պատկերներ, Պայազատը ներկայացնում է նույնատիպ գալերեա, որոնք իրենց գոյությունն են քարշ տալիս հեղափոխությունից հետո: Անվանաթերթին ՉՏԹկնիքն է: Էջ՝  139 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934 Չափս՝  25,5 x 17սմ Տպարան՝  Յերևան, Պետհրատի տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2863 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6079