Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ձախից, շագանակամանուշակագույն, կլորավուն բլրի վրա, վրանաձև ծածկով ոչ մեծ աշտարակ է: Ավելի աջ՝կանաչամանուշակագույն զառիթափ բլուր է՝ չորս բարձր, բարակ սոճիներով, նոսր զմրուխտե գագաթներով, ցածր, սակավաթիվ, զմրուխտե, կանաչ թփերով կամ եղևնիներով: Միջին պլանում կապտաերկնագույն կլորավուն զառիվայր բլուրների գագաթներն են, որոնց միջև ձախից՝ նեղ ոլորապտույտ մոխրավարդագույն գետ է: Ձախից մոխրաերկնագույն հովիտներն են: Հետևի պլանում լայն սպիտակավուն, մոխրագույն, երկնագույն երկինքն է սպիտակ ամպերի քուլերով:
Հեղինակ՝ Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխ (1874-1947)Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1917Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ 140