Խորհրդավոր ընթրիք (մի քանի դրվագ Ջականդայի կյանքից)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Օգտագործված են «Ջոկանդա»-յի վերատպությունից կտրված դրվագներ: Սեղան պատկերող կոլաժի շուրջը սեւ ֆոնի վրա փակցված են չորս կիսադեմեր: Կենտրոնինը ունի երկու աչք եւ, թերեւս, լուսապսակ, կազմված ուլունքներից եւ «Ջոկանդա»-յի զգեստի պատառիկներից, պճնված է վզնոցով, ապարանջանով, ձեռքին բռնել է սիրամարգի փետուր: Ձախից երկու սապատավոր քթով կիսադեմեր են ուլունքազարդ փնջերը ձեռքերին: Աջ մասում մորուքավորի կիսադեմն է, որն ունի փետուրե այտմորուք եւ ձեռքին կապած մի իր, թերեւս, քսակ: Սեղանը գործվածքով երիզված գորշ գույնի թղթից է, վրան դրված է ձուկ, թղթե թռչուն գդալ պատառաքաղ: Հեղինակ՝  Ս. Փարաջանով Քաշ (գր)՝  3000 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  59