Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Պայուսակ
Բնօրինակի անվանում՝
Խուրջին
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Ուղղանկյունաձև, երկարավուն խուրջինը բաղկացած է երկու պարկաձև մասերից, գործված է սպիտակ ու սև բրդյա թելերով, հենքի թելերը սպիտակ են: Հիմքը դեղին ու սպիտակ լայնակի շերտերով գործվածք է, իսկ աչքերը գործված են երկերես կարպետի տեխնիկայով ու զարդարված սև հիմնագույնի վրա սպիտակ, իրար կպած եռանկյունների երկայնակի տեղադրված 5 զարդաշերտով: Բերաններն ամրացված են սպիտակ, ատամնավոր նախշով արված հյուսքով և ծայրերում ունեն 5-ական օղակներ: Նման օղակներ են ամրացված նաև հիմքի վրա:
Լայնություն (սմ)՝ 122Երկարություն (սմ)՝ 42Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 250
Բաժնեհաշվառանիշ՝
Գ 21/89