Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Բնօրինակի անվանում՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների կարմիր հիմնագույնի վրա պատկերված են կեռազարդ շեղանկյուն պատկերներ: Զարդաշրջանակի մեջ երկու շարքով ձգվում են Տ-աձև նախշեր: Ներքին սպիտակ հիմնագույնով զարդագոտու վրա պատկերված են ուղիղ գծերով միմյանց կապված երկուական նշաձև նախշեր: Արտաքինի վրա՝ կարմիր և կապույտ գույնի զիգզագաձև գծանախշեր: ≤Ղաշի≥ վրա պատկերված են կենդանու և կենաց ծառի պատկերներ: Հակառակ երեսի մի մասը միագույն է , մյուսը՝ շերտավոր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  43 Երկարություն (սմ)՝  101 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2647/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1128