Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինը միջին չափսի է, հիմնականում գերակշռում է դարչնագույն գույնը իր բաց և մուգ երանգներով:Կողմնապարկերը կարված են կարպետանման կտորներից: Խուրջինի կողմնապարկերը ունեն մեկ եզրաշերտ շրջանակ, որի կաթնագույն դաշտի վրա գործված են խոյաձև ոճավորված զարդանախշեր: Կողմնապարկի կենտրոնական քառակուսի դաշտը բաժանված է յոթ նեղ և լայն մասերի: Նեղ ( 4 հատ) հատվածների վրա պատկերված է կարմիր թելով գործված ալիքաձև զարդանախշ, որի փոսերի մեջ խոյաձև էլեմենտներ են գործված: Լայն հատվածներում (3 հատ) գործված են խոշոր խոյաձև ոճավորված զարդանախշեր: Խուրջինի հետևամասը կարված է կարպետանման կտորից, իսկ մեջտեղի հատվածի մի կողմի եզրային շերտը քայքայված է: Եզրային հյուսվածքները տեղ-տեղ քայքայված են: Հեղինակ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Բուրդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-888 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-393