Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինը պատրաստված է կարպետի կտորներից, գերակշռող են կարմիր և կապույտ գույները: Կողմնապարկերի երեսներին գործված են իրար կողք հավասարապես դասավորված ութ ատամնավոր շեղանկյուններ: Դրանցից յուրաքանչյուրի մեջ ավելի փոքր շեղանկյուններ են: Կողմնապարկի կենտրոնում, քառակուսու մեջ ևս բաց գույնի շեղանկյուն է, որի մեջ կարմիր գույնի կեռիկներով խաչն է՝ մեջը ևս խաչ: Շեղանկյուններից դուրս, կապույտ դաշտի վրա կարմիր գույնի ութ մեծ խաչեր են և բազմաթիվ փոքրիկ խաչեր ՝մանր շրջանակների մեջ : Կողմնապարկի երեսին կա մեկ եզրաշերտ շրջանակ: Խուրջինի հետևամասը կարված է զոլավոր կարպետի կտորից: Լավ պահպանված է, եզրային հյուսվածքներն անվնաս են: Հեղինակ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Բուրդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6659 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1743