Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Խուրջին (ձիու կամ ջորու), նախշերը գործված են հորիզոնական: Նեղ և լայն, կարմիր, սպիտակ թելերով շերտավոր դաշտի վրա բանված են միմյանց հաջորդող շղթայաշար 3-ական կարմիր, գազարագույն, կանաչ գույներով ռոմբիկները, խաչավոր ու անխաչ կեռավոր խոյակ-վեցանկյունիները, օձաձև նախշազարդերը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բագրևանդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  Բուրդ Չափս՝  108 x 195 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12709