Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Բնօրինակի անվանում՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանները գեղազարդված են կենդանակերպ ոճավորումներով և երկրաչափական մանր զարդանախշերով, որոնք ներկայացված են կանոնավոր շերտերի ձևով: Սրանք երիզված են ոճավորված թռչնագլուխներով: Փղոսկրագույն նեղ եզրագոտին զարդարված է ≤ խոյաձև≥ զարդանախշերով: ≤ Ղաշը ≥ և հակառակ կողմը գեղազարդված են սև և կարմիր շերտերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  52 Երկարություն (սմ)՝  118 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  734/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-353