Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Բնօրինակի անվանում՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանի վրայով լայնակի ուղղությամբ անցնում են 3 լայն , 3 նեղ զարդաշերտեր: Կենտրոնական զարդաշերտերի շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են կանաչ գույնի խաչահիմք 3 հորինվածքներ, իսկ նրանց միջև ընկած տարածքում դեմ-դիմաց պատկերված են բաց շագանակագույն հիմնագույնի կենաց ծառեր:Լայն զարդաշերտերը իրարից տարանջատված են սպիտակ հիմնագույնի բարակ շերտերով, որոնց վրայով անցնում են ժապավենաձև նախշեր: Հակառակ երեսը շերտավոր է, հարդարված կարմիր, շագանակագույն գունաշերտերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  54 Երկարություն (սմ)՝  145 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6828/10 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3024