Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Հիմնագույնը մուգ կապույտ է, հարդարանքը՝ սպիտակ: Գրպանների դիմերեսը եզրազարդված է շուշանանախշ շրջանակով և հարդարված է իրար կցված լայնակի կողմերում հանդիպակաց կեռերով հարդարված շեղանկյունների երկու շարքով, որոնք իրենց մեջ առաջացնում են նույնատիպ պատկերների շարք՝ հակառակ ուղղությամբ: Միջնահատվածում շուշանանախշերը երկայնակի եզրերում են, կեռազարդ շեղանկյունները երկու շարքում չորսական են՝ զույգ-զույգ իրար հակադիր: Բերանները եզերված են գծազարդերով բաժանվող երկու գոտով՝ գեղազարդված մանրիկ Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը հարդարված է մուգ կապույտ-սպիտակ լայն ու նեղ գունաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրացված են սև կտորի շերտերով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Տավուշ գ. ԿողբՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բուրդ, բամբակԼայնություն (սմ)՝ 51Երկարություն (սմ)՝ 144Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6038/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2783