Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ հիմնագույնով խուրջինը ունի շուլալ տեխնիկայով արված գույնզգույն հարդարանք: Գրպանների երեսները հարդարված են խոշոր շեղանկյուն շրջանակներով, որոնք եզրերում հանդես են գալիս եռանկյունների տեսքով: Այս շրջանակներն իրենց մեջ ունեն խաչահիմք դասավորված երկրաչափական մեկական հորինվածք՝ կազմված շեղանկյուն շրջանակից, որի հանդիպակաց գագաթներից դուրս են գալիս սլաքանախշեր և ավելի փոքր շեղանկյուններ: Գրպանները եզերված են երեք շարք գոտեզարդով. որոնցից կենտրոնականը երկայնակի հարդարված է մանրիկ շեղանկյունների իսկ լայնակին ցանցկեն եռանկյունների շարքով: Սպիտակ հիմնագույնով միջնահատվածը հարդարված է ցանցկեն եռանկյունների շարքերով: Սպիտակ հիմնագույնով դարձերեսը ունի մանրիկ կետանախշեր, միջնահատվածում հյուսվածքի թարս կողմն է: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  40 Երկարություն (սմ)՝  117 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1983/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-899