Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Հիմնագույն սև է, գեղազարդումը՝ սպիտակ: Գրպանների արտաքին երեսը եզրազարդված է շուշանազարդ շրջանակով և հարդարված է սպիտակ հիմնագույնով շեղանկյունաձև շրջանակով, որն իր մեջ ամփոփում է կեռազարդ շեղանկյուն գծազարդ շրջանակ՝ հարդարված մի առանցքի երկու կողմում պատկերված իրար նայող զույգ թռչնագլուխնրով: Անկյուններում պատկերված է մակական կեռանախշ հորինվածք՝ լատինատառ «Y»-ի ուրվագծով: Մեկ գրպանին սպիտակով ունի արձանագրություն « 1928 ՎԵՐԻՆԿԱ » : Գրպանները շուշանազարդ շրջանակից դուրս երիզված են երեքական նեղ ժապավենով՝ հարդարված գույնզգույն Տ-աձև նախշերով: Միջնահատվածը լայնակի կողմերում եզերված է շուշանանախշերի շարքով և հարդարված է երկու շարքով անցնող իրար կցված սպիտակ շեղանկյուններով, որոնք լայնակի կողմերում ունեն հանդիպակաց կեռանախշեր և իրենց միջև առաջացնում են նմանատիպ զարդապատկերների շարք /հակառակ ուղղությամբ: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Գրպանների դարձերեսը հարդարված է սև-սպիտակ , լայն ու նեղ շերտերով: Դարձերեսը՝ միջնամասի եզրերը կտորով ամրակայված:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՆոյեմբերյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բուրդ, բամբակԼայնություն (սմ)՝ 48Երկարություն (սմ)՝ 132Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
918/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-385