Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսը և միջնահատվածը ունեն մուգ կապույտ հիմնագույն և հարդարված են իրար կցված նեղ լայնակի ձգված սպիտակ շեղանկյունների երեք զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կապույտ շեղանկյունների երկու շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները երիզված են երկուական նեղ ժապավենով՝ հարդարված կարմիր, դեղին, սպիտակ գծանախշերով: Գրպանների դարձերեսիը կազմված է կապույտ-սպիտակ, լայն ու նեղ գունաշերտերից: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված կտորով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ․ Աչաջուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  53 Երկարություն (սմ)՝  144 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6372/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2879