Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնով գրպանները հարդարված են իրար կցված սպիտակ շեղանկյունների միմյանց զուգահեռ վեց շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կապույտ շեղանկյունների հինգ շարք, եզրերում՝ եռանկյունաձև, գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Շեղանկյուն շրջանակները հարդարված են մեկական շախմատաձև դասավորված խաչաձև նախշով: Գրպանների երկու կողմից երիզված են զարդագոտիներով՝ բերանի մոտ՝ երեքական, մյուս կողմում՝ մեկական և հարդարված հայերենի «կ» հիշեցնող նախշերով: Գրպանների միջնահատվածը հարդարված է իրար կցված աստիճանաձև եզրերով հնգական եռանկյուների երկու շարք: Ունի հյուսածո օղակներ, դիմերեսն ամրակայված սպիտակ կտորով: Դարձերեսը հարդարված է կապույտ-սպիտակ լայն ու նեղ գունաշերտերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գուգարք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  60 Երկարություն (սմ)՝  150 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6373/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2880