Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրպանների դիմերեսն ունի կարմրաշագանակագույն հիմնագույն և հարդարված է սպիտակ ուղղանկյունաձև շրջանակով, որը արտաքինից հարդարված է իրար կցված եռանկյունաձև, գագաթից դեպի դուրս ուղղված մեկական կեռանախշ ունեցող պատկերներով: Այն պարփակում է կեռանախշերով հարդարված շեղանկյունաձև շրջանակ, որը ներսում ունի չորսական մանր երկրաչափական պատկերներ ունեցող ևս մեկ շեղանկյունաձև շրջանակ: Միջնահատվածն ունի կարմրաշագանակագույն հգ. և հարդարված է սպիտակակապտավուն երանգով իրար կցված, լայնակի կողմում հանդիպակաց թռչնագլուխներով հարդարված շեղանկյունների երկու շարքով, որոնք իրենց մեջ առաջացնում են նույնատիպ պատկերների շարք՝ հակառակ ուղղությամբ: Գրպանների դարձերեսը հարդարված է բազմագույն՝ իրարից կարմրավուն նեղ զոլերով բաժանված գունաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Միջնահատվածի եզրերը կտորով ամրակայված են:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ գ. ԿողբՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1935-40 թթ.Նյութը՝ բամբակԼայնություն (սմ)՝ 51Երկարություն (սմ)՝ 136Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
928/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-394