Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինի հիմնագույնը սև է, գեղազարդումը՝սպիտակ: Գրպանների և միջնահատվածի գեղազարդումը նույնն է: Եզրազարդված են սպիտակ շուշանազարդ շրջանակով, որոնց եզրերը սանրատամ դեպի դաշտի ներսը և հարդարված երկու շարքով անցնող իրար կցված լայնակի ձգված սպիտակ շեղանկյուններով, որոնք իրենց միջև առաջացնում են սև շեղանկյունների նմանատիպ շարք, կողերին՝ եռանկյունաձև, գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Գրպանների բերանի եզրերը ունեն մեկ գոտեզարդ՝ հարդարված գույնզգույն Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսի կազմված է սև-սպիտակ շերտերից: Դարձերեսից միջնահատվածի եզրերը կտորով ամրակայված: Կատարող՝  Աստղիկ Մկրտչյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934 թ. Նյութը՝  բամբակ Լայնություն (սմ)՝  45 Երկարություն (սմ)՝  133 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4386/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2465