Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրպանների դիմերեսն ունի բաց կապույտ հիմնագույն և հարդարված է համակենտրոն երկու ուղղանկյունաձև շրջանակով, որոնցից արտաքինը հարդարված է երկայնակի կողմերում՝ եռանկյունաձև, դեպի դուրս ուղղված մեկական կեռանախշ (թռչնագլուխ) ունեցող պատկերների շարքով, լայնակի կողմերում՝ նույնատիպ կեռանախշ պարունակով շեղանկյուն շրջանակներից կազմված շարքով: Նրան ներգծված շրջանակը կազմված է եռանկյուններից, որի մեջ պատկերված է կեռանախշերով /թռչնագլուխներով/ հարդարված վեցանիստ շրջանակ, ներսում՝ հնգաթև կարմիր աստղ՝ մուրճ ու մանգաղով: գրպանին ունի արձանագրություն, մյուսին՝ թվագրում՝ «ՌՆ ՐՂ» տառերը և «19 31Թ»: Դիմերեսին դասավորված են անկանոն գույնգույն մանրիկ Տ-աձև նախշերով: Միջնահատվածն ունի կապույտ հգ. և հարդարված է սպիտակ իրար կցված շեղանկյունների երկու շարքով: Գրպանների դարձերեսը հարդարված է շականակագույն լայն և սպիտակ-կարմիր-կանաչ-դեղին-կապույտ նեղ գունաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Դիմերեսից միջնահատվածի եզրերը կտորով ամրակայված են:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Նոյեմբերյանի շրջ. գ. ԲերդավանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1931թ.Նյութը՝ բուրդ, բամբակԼայնություն (սմ)՝ 52Երկարություն (սմ)՝ 142Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4382/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2464