Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հիմնագույնը կապույտ է, գեղազարդումը՝ սպիտակ: Գրպանների դիմերեսը և միջնահատվածը հարդարված են երկու շարքով անցնող իրար կցված լայնակի ձգված սպիտակ շեղանկյուններով, որոնք իրենց միջև առաջացնում են կապույտ շեղանկյունների շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Գրպանների բերանի եզրերը կետանախշ և երկու երիզ-գծերով պարփակված մեկ գոտով՝ հարդարված մանրիկ Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը հարդարված է սպիտակ-կապույտ լայն ու նեղ գունաշերտերից: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դիմերեսից միջնահատվածի եզրերը մուգ ու բաց շականակագույն կտորով ամրակայված: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  44 Երկարություն (սմ)՝  127 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2546/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1092