Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև հիմնագույնով գրպանները շախմատաձև դասավորությամբ խաչահիմք պատկերներով և քառանիստ շրջանակներով գեղազարդված գոտիներով բաժանված են երկու հավասար մասի, որոնք հարդարված են մեկական շարք իրար կցված սպիտակ շեղանկյուններով, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնում ունի մեկական գծազարդ շեղակնկյուն շրջանակ: Գրպանների բերանը լայնակի հարդարված է իրար հակադիր Ե-տառաձևի ուրվագխով կեռանախշեր ունեցող զույգ գծազարդերով, միայն եզրայինները՝ կարմիր կանաչ ռիթմիկ դասավորված մանր շեղանկյուններով: Գրպանների սև հիմնագույնով միջնահատվածը կրկնում է գրպանների սպիտակ շեղանկյունազարդ հարդարանքը. այս դեպքում շարքերի միջև պատկերված են բազմագույն Տ-աձև նախշեր: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ, որոնց միջով անցնում են քուղեր՝ ծայրերին մեկական փնջիկ: Գրպանների դարձերեսը կազմված է կապույտ և կարմիր լայն ու նեղ գունաշերտերից: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված կտորով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղափան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  52 Երկարություն (սմ)՝  161 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8002 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3807