Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ հիմնագույնով գրպանները հարդարված են իրար կցված կարմիր շեղանկյունների յոթ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կապույտ շարքեր: Կենտրոնում պատկերված է ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնով անցնում է կապույտ իրար կցված լայնակի ձգված շեղանկյունների շարք, եզրերում կանաչ շերտեր են, մի կողմում եռանկյունաձև՝ գագաթները դեպի ներս ուղղված: Գրպանների բերանը զարդարող շերտը հարդարված է կանաչ զիգզագ ժապավենով, որի առաջացրած եռանկյունաձև հատվածներում պատկերված են երեքական՝խոյագլուխներ և հերալդիկ թռչնապատկերներ (մեկական ոչ ամբողջական): Միջնահատվածը հարդարված է բաց և մուգ աղյուսագույնի համադրությամբ կազմված դեպի դաշտի ներսն ուղղված եռանկյունաձև սրածայր շերտերով, որոնք իրենց միջև առաջացնում են սև հիմնագույնով ուղղանկյունաձև՝ եզրերը սրածայր եռանկյունաձև ելուստներով պատկեր: Գրպանները և միջնահատվածը ունեն գծազարդ շեղանկյուններից կազմված հարդարանք: Դարձերեսը հարդարված է կարմիր, դարչնագույն, սև, սպիտակ տարբեր լայնության գունաշերտերից: Ամրակայված են կարմիր-սև սղոցանախշ կարպետագործ գոտիներով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՏավուշՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. վերջՆյութը՝ բուրդԼայնություն (սմ)՝ 60Երկարություն (սմ)՝ 166Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4862
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2566