Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնով գրպանները հարդարված են իրար կցված կարմիր շեղանկյունների յոթ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կապույտ շարքեր: Կենտրոնում պատկերված է ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնով անցնում է կապույտ իրար կցված լայնակի ձգված շեղանկյունների շարք, եզրերում կանաչ շերտեր են, մի կողմում եռանկյունաձև՝ գագաթները դեպի ներս ուղղված: Գրպանների բերանը զարդարող շերտը հարդարված է կանաչ զիգզագ ժապավենով, որի առաջացրած եռանկյունաձև հատվածներում պատկերված են երեքական՝խոյագլուխներ և հերալդիկ թռչնապատկերներ (մեկական ոչ ամբողջական): Միջնահատվածը հարդարված է բաց և մուգ աղյուսագույնի համադրությամբ կազմված դեպի դաշտի ներսն ուղղված եռանկյունաձև սրածայր շերտերով, որոնք իրենց միջև առաջացնում են սև հիմնագույնով ուղղանկյունաձև՝ եզրերը սրածայր եռանկյունաձև ելուստներով պատկեր: Գրպանները և միջնահատվածը ունեն գծազարդ շեղանկյուններից կազմված հարդարանք: Դարձերեսը հարդարված է կարմիր, դարչնագույն, սև, սպիտակ տարբեր լայնության գունաշերտերից: Ամրակայված են կարմիր-սև սղոցանախշ կարպետագործ գոտիներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. վերջ Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  60 Երկարություն (սմ)՝  166 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4862 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2566