Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև հիմնագույնով գրպանները հարդարված են երկու շարքով անցնող իրար կցված լայնակի ձգված սպիտակ շեղանկյունների երկու զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ սև գույնի շեղանկյունների շարք, կողերին՝ եռանկյունաձև, գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Գրպանների բերանները երիզված են զարդագոտով՝ հարդարված Տ-աձև նախշերով: Գրպանների միջնահատվածն ունի բաց կապույտ հիմնագույն և կրկնում է գրպանների հարդարանքը: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ, որոնց միջով անցնում է հյուսածո քուղեր՝ մեկական փնջիկով: Դարձերեսը հարդարված է մասամբ՝ մուգ և բաց կապույտ-սպիտակ լայն ու նեղ գունաշերտերից, մասամբ՝ սպիտակ՝ գորշ երիզներով հարդարված շերտով: Գրպանների դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թումանյանի շրջան գ.Շնող Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 20-ական թթ. Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  47 Երկարություն (սմ)՝  134 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7429 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3364