«Խրախճանքի տեսարան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գործը կատարված է արհեստական ոսկորի վրա, սաֆավյան ոճի է ու կենցաղային ժանրի: Պատկերված են մի խումբ մարդիկ ազգային տարազով՝ ձեռքերում և շուրջը զանազան կենցաղային իրեր՝ սափոր, թաս, կարաս; Հետին պլանում որսի տեսարան, որտեղ պատկերված են նժույգավարներ, ծառեր, լեռներ: Ընդհանուր ֆոնը բաց է: Հիմնական գույները կանաչ, դարչնագույն: Լաքապատ շրջանակը կատարված է Խաթամի տեխնիկայով ուղտի ոսկորից: Գերակշռում են շագանակագույնը և ոսկեգույնը, իսկ զարդանախշում՝ աստղը: Շրջանակը ունի կախիկ: Հեղինակ՝  Անհայտ հեղինակ, պարսկական դպրոց Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  ոսկոր, ապակի, գուաշ, թուղթ, փայտ Չափս՝  21 x 13 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16749