Ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Քառանկյուն ձևվածքով, կաթնագույն բամբակե ասեղնագործ ծածկոց է: Դաշտի եզրային մակերեսը Այնթապ տեխնիկայով արված երեք շարք գոտիներից է կազմված, որոնցից երկուսը թելքաշ տեխնիկայով է արված, իսկ մեջտեղինը խիտ կարպետային լիցքով արված շեղանկյունիներ են, որի երկու կողմերում կան ոճավորված բուսական զարդանախշեր: Ծածկոցը պատկանել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանին: Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթապ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Չափս՝  52,5 x 52,5 սմ Նվիրատու՝  Հռիփսիմե Աշճյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17749-1