Ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ծածկոց, բարձի երես: Բաց կանաչագույն բրդյա կտորի վրա գունավոր թելերով սումախ տեխնիկայով կարպետագործ քառակուսի բարձի երես: Կենտրոնում կարմիր աստղանախշ է, որի մեջ դեղին վիշապանախշ է, եզերված բոլոր կողմերից մեծ և փոքր եղջերանախշ հորինվածքներով, գունավոր են: Ամբողջ հորինվածքը վերցված է կարմիր կեռիկավոր շրջանագծի մեջ: Ամբողջ բարձը եզերված է կարմիր ոլորված թելով, որը 4 անկյուններում ծոպեր է դառնում: Հեղինակ՝  Բաղդասարյան Մաքրուհի Լայնություն (սմ)՝  36 Երկարություն (սմ)՝  39 Նյութը՝  Կտոր, թել Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1250 Հիմնական հաշվառանիշ՝  1250