Ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա դեղնագույն ուղղանկյունաձև կտորից: Եզրերը 4սմ ծալված -կարված են: Մետաքսյա կանաչ թելով ասեղնագործված է նեղ ուղղանկյունաձև շրջանակ, որի մեջ ասեղնագործված է բուսաշղթա: Վերջինս կազմված է շղթայաբար իրար միացած կանաչ տերևների և դեղին ու բալագույն թելերով ասեղնագործված կլորավուն զույգ ծաղկանախշերի պատկերներից: Իրար հանդիպակաց երկու անկյուններում ասեղնագործված են խոշոր տերևներ ունեցող կլորավուն ծաղիկներ: Լայնություն (սմ)՝  29 Երկարություն (սմ)՝  52 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/143 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085