Ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Ծածկոց Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Հայկական գունավոր ասեղնագործ ծածկոց է, որի կենտրոնական հատվածում խաչաձև կտրվածք է: Ձեռագործը 1999 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է փոխանցել Սիրիայում բնակվող հորդանանցի բժիշկ Նապիհ Րուշայդարը: Վերջինս ասեղնագործ ծածկոցին կցել է մի նամակ, որում պատմում է, թե ինչպես է այն հայտնվել իր մոտ: Բժիշկ Նապիհ Րուշայդարը, լինելով հայ ժողովրդի բարեկամ, ունենալով մեծաթիվ հայ բարեկամներ ու ծանոթներ, ասեղնագործ ծածկոցը վերադարձրել է հայությանը իբրև մասունք: Երեսուն տարի առաջ բժշկի հիվանդներից մեկը` ազգությամբ չերքեզ մի ծեր կին, իմանալով, որ հայերի հետ մտերիմ է եղել, նրան է հանձնում ասեղնագործը: Որևէ տեղեկություն չկա, թե ինչպես է ձեռագործը հասել չերքեզ կնոջը: Վերջինս հայտնել է, որ ձեռագործը պատկանել է 1915 թ. Եփրատի ափերին տեղի ունեցած ջարդերից փրկված և Սիրիա տեղահանված հայ ընտանիքին Նյութը՝  կտոր Նվիրատու՝  բժիշկ Նապիհ Րուշայտադ Չափս՝  60x61սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Օսմանյան կայսրություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  5910 Բաժնեհաշվառանիշ՝  85