Ծածկոց բարձի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոց բարձի, կարված քառանկյուն սպիտակ կտորից, եզրերը ծալված են և «մերիշկա» արված: Չորս անկյունները զարդանախշված են կտրատովի եղանակով ասեղնագործված միանման պատկերներով՝ ծաղիկ, շուրջը տերևներ: Գործել է Մանուշ Բաբանյանը, ծնված Նոր Ջուղայում: Ուսանել է տեղի կուսանաց վանքի դպրոցում, 1928 թ. մեկնել է Ֆրանսիա՝ ասեղնագործության մեջ առավել հմտանալու նպատակով: Ասեղնագործել է ողջ կյանքի ընթացքում (1909-2000 թթ.): Հավաքածուն ժառանգել է դուստրը՝ Թագուշը: Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Նոր Ջուղա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Չափս՝  86 x 95 սմ Նվիրատու՝  Թագուշ Բաշիկյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17505-3