Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծածկոց բարձի, սպիտակ բամբակյա քառանկյուն կտոր է, կենտրոնում, շեղանկյունու մեջ, կտրատովի ասեղնագործությամբ արված թագադիր տղամարդու պատկեր է: Շեղանկյանը հաջորդում է ատամնավոր եզրով հոծ շերտը, ապա ամբողջությամբ միանման թելքաշ զարդանախշով (Այնթապ) գործված ցանցկեն քառակուսին: Եզրաշերտի ծալքը երիզված է դարձյալ թելքաշ եզրագոտիով: Ասեղնագործել է Էսթեր Սամուելյանն իր օժիտի համար: Ծնվել է 1906 թ. Կեսարիայում, ամուսնացել ու ապրել է Դամասկոսում, ապա Բեյրութում: Հետագայում այն պահել է դուստրը՝ Սեդան, որն ամուսնացել ու ապրել է Կահիրեում:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Սիրիա, ԴամասկոսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-25 թթ.Նյութը՝ ԲամբակՉափս՝ 59 x 57 սմՆվիրատու՝ Սեդա ՍամուելյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17144