Ծածկոց դեկորատիվ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոց, ծիրանագույն և քառակուսի կտորից, կտորի ողջ մակերեսին համաչափ դասավորված են մեկական և փնջերով բազմագույն ասեղնագործված ծաղիկներ: Չորս անկյուններում կան նշաձև նախշեր: Շրջանակված է նշված գույների ծաղիկներից ու փուլերից կազմված 4 սմ լայնությամբ զարդագոտիով և եզերված՝ նեղ, մի կողմն ալիքաձև երիզով: Ունի նարնջագույն կոպիտ կտորից աստառ: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ, այժմ ամերիկաբնակ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  Բամբակ, մետաքս Չափս՝  92 x 92 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17609-3