Ծածկոց «Եղնիկներ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոց «Եղնիկներ» ձվաձև փոքր սեղանի, գործված սպիտակ փաթուսխանե կտորի վրա, սպիտակ թելով՝ «կտրովի հարթակար» տեխնիկայով: Կենտրոնում, թելքաշի մեջ, օղակարով պատկերված է երեք եղնիկներ: Եզրերը ասեղնագործված են ծաղկատերևային մոտիվներով: Ծաղիկների մեջտեղում նույնպես օգտագործված է թելքաշ տեխնիկան: Ծաղկաթերթիկների և տերևների վրա արված է ցորենակար: Նյութը՝  Կոճի թել, փաթուսխա Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Չափս՝  77սմ x 55սմ Հայտնաբերման ժամանակը՝  2008թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  8611