Ծածկոց մահճակալի կողամասի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոցը կարված է սպիտակ բամբակյա կտորից, ուղղանկյունաձև է, մի եզրն անմշակ, երեք եզրերը ծալված են ու «մերիշկա» արված: Ապա երիզված է թելքաշ եղանակով արված 3 սմ լայնությամբ խաչաձև ծաղկաթերթիկների ու հովհարաձև սյունակների հաջորդական շղթայով, որոնք 2 անկյուններում ավելի մեծ են ու ուղիղ անկյան տակ ներս թեքված: Երկու անկյուններում սպիտակ մետաքսյա թելով ուռուցիկ հարթակարով միանման ծաղկեփնջեր են ասեղնագործված, իսկ դրանց միջև ընկնող հատվածում դեպի վեր աստիճանաբար փոքրացող հարթակար ծաղկեպսակ է՝ կենտրոնում, հավասարակող եռանկյունու մեջ կտրատովի ասեղնագործությամբ արված լայն տերևներով ծաղկանախշ: Ասեղնագործել է Էսթեր Սամուելյանն իր օժիտի համար: Ծնվել է 1906 թ. Կեսարիայում, ամուսնացել ու ապրել է Դամասկոսում, ապա Բեյրութում: Հետագայում այն պահել է դուստրը՝ Սեդան, որն ամուսնացել ու ապրել է Կահիրեում: Նյութը՝  Բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, Դամասկոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-25 թթ. Չափս՝  105 x 195 սմ Նվիրատու՝  Սեդա Սամուելյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17137