Ծածկոց սեղանի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև, սպիտակ, բամբակյա, ասեղնագործված ծածկոց է: Դաշտի կենտրոնում շրջանակի մեջ, իսկ երկու կողմերում քառանկյան մեջ, ոճավորված կենաց ծառի վրա արծվի պատկերով ցանցկեն ասեղնագործություն է: Ծածկոցի անկյուններում և կենտրոնում կա կտրատովի եղանակով արված բուսական ոճավոր զարդանախշերից կազմված ասեղնագործություն: Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Չափս՝  222 x 170 սմ Նվիրատու՝  Բաբկեն Բադեյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17694-11