Ծածկոց սեղանի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սեղանի ծածկոց՝ աշխարհի ժողովուրդների պատկերներով և վեց անձեռոցիկներով (7 հատ)- բաց վարդագույն երանգի գործվածքից մեծ ծածկոց՝ մակերեսը աշխարհի ժողովուրդների ասեղնագործ պայմանական պատկերներով: Կիրառվել է խառը տեխնիկա՝ Սեբաստիայի կարատեսակ, ցողունակար, շղթայակար, եզրակար, երկկողմանի հարթակար, ռոկոկո: Անձեռոցիկներն ունեն համանման տեխնիկա, բայց տարբեր պատկերներ: Հեղինակը Էլվիրա Ղազարյանն է: Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965 թ. Չափս՝  ծածկոց՝ 220 x 180 սմ, անձեռ.՝ 30 x 30 սմ Նվիրատու՝  Անայիս Ղուկասյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17808-11-17