Ծաղիկ: Ազգային, գրական և քաղաքական կիսամյա հանդես

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Ծաղիկ: Ազգային, գրական եւ քաղաքական կիսամեայ հանդէս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագրապետ Արշակ Չօպանեան. Ծաղիկ: Ազգային, գրական եւ քաղաքական կիսամեայ հանդէս. Թիւ 8. 3 յունիս, 1895. - Փարիզ, 1895: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են բաց ու մուգ դարչնագույն զոլերով ողորկ թղթով: Կռնակը բաց դարչնագույն գործվածքից է: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ մասում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մուգ մանուշակագույն թանաքով կնիքը: Էջագրությունը սկսվում է էջ 265-ից, որի աջ լուսանցքում, նաև վերջին էջ 620-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը թեթև խունացած են: Կազմող՝  Խմբագիր` Արշակ Չոպանյան Էջ՝  265-620 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1028-1