Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Դեկորատիվ եզրակով ուղղանկյուն հայելու վրա պատկերված է ոճավորած փնջով ծաղկաման: Ծաղկամանը կազմված է վարդագույն բուսանախշով զարդարած ափսեի բեկորներից,
«ադամանդների» շարաններից, դիպակի կտորից, պղնձագույն ուլունքներից եւ թափանցիկ պլաստմասսայից պատրաստած կեղշ քարերից: Բեկորներից մեկի վրա կապույտ խաչած սրեր են՝ Մայսենի ճենապակու նշանը: փնջի կենտրոնում կտրատված խեցի է դրված, որը շրջապատված է ճենապակյա ափսեի ծակոտկեն երիզով՝ «ցողուններով», ծաղիկները եւ անձրեւի կաթիլները պատրաստված են «ադամանդներից», «մարգարիտներից», տարբեր ուլունքներից, մետաղալարից:
Հեղինակ՝ Ս. Փարաջանով / 1924-1990 /Չափս՝ 31 x 22 x 5 սմՆյութը՝ հաելի, ապակի, պլաստմասսա, խեցիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1987Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՍՓ
Հիմնական հաշվառանիշ՝
20