Ծանրամարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  XXVII ամառային օլիմպիական խաղեր, Սիդնեյ, 2000 Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2000 թ. հուլիսի 11-ին շրջանառության մեջ է դրվել «Սիդնեյի XXVII Ամառային Օլիմպիական խաղերը» թեմային նվիրված 3 նամականիշ: 500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Ծանրամարտ» մարզաձևը: Հայաստանի Հանրապետության ազգային Օլիմպիական կոմիտեն հիմնադրվել է 1990 թ., իսկ 1993 թ. սեպտեմբերի 24-ին դարձել է Միջազգային օլիմպիական կոմիտեի լիիրավ անդամ: Հայաստանի Հանրապետությունը Սիդնեյում կայացած XXVII ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է ավելի քան 10 մարզաձևերով: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  3,2x3,2 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Մարտիրոսյան Գարեգին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000 Նկարագրություն՝  XXVII ամառային օլիմպիական խաղեր, Սիդնեյ: Անվանական արժեքը՝ 500 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  282-Նամ.