Ծիածանը տափաստանում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ եզրով, բաց մոխրագույն: Կազմը շրջանակված է ակոսավոր եզրագծերով և մանր նախշազարդ դաջվածքով: Կազմին սպիտակավուն տառերով տպված է հեղինակի և գրքի անվանումը: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները՝ վերնագիրը մուգ կապույտ,մնացածը սև գլխատառերով, շրջերեսին նաև ռուսերեն: Բաժինները և վերնագրերը ևս գլխատառերով: Ֆորզացը դատարկ, սպիտակ: Անվանաթերթին՝ Համո Սահյանի ընծայագիրը: Հեղինակ՝  Համո Սահյան Էջ՝  140 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1953թ. Չափս՝  13x16,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3738