Ծիծաղաբեր

Ծիծաղաբեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ծիծաղաբեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խաչատ. Խաչատրեան. Ծիծաղաբեր: Հայրիկ, Պարոնեան, Պըլը-Պուղի, Գոշ-Մխիթար, Դանտէ, Լաֆօնթէն, Եզովպոս, Ողոմպիանոս, Մոլլա Նասր-էդ-դին, Կրիլով, Բալակիրեւ եւ ուրիշ ազգային ու օտար զուարճախօսներ. 182 Ընտիր զուարճախօսութիւն. Անեկդօտներ. - Թիֆլիզ, 1908, տպարան «Էպօխա», Գանովսկայեա N3: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում «Амликъ Туманянъ» դրոշմակնիքն է մանուշակագույն թանաքով: Նույն դրոշմակնիքը կա նաև տիտղոսաթերթի վերևի մասում, իսկ ներքևի մասում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքն է: Գիրքը մաշված է, մասնատված և պակասավոր՝ պահպանվել են միայն 1-32 էջերը: Հեղինակ՝  Հայրիկ, Պարոնյան, Պըլը-Պուղի, Մխիթար Գոշ, Դանթե, Լաֆոնտեն, Կռիլով և ուրիշ ազգային և օտար զվարճախոսներ Էջ՝  32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/855