Ծիսարան, որ կոչի Մաշտոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Յորում աւանդին սրբազան արարողութիւնք ազգիս ըստ սահմանադրութեան ս. եկեղեցւոյս Հայոց։ ... Նորոգ սրբագրութեամբ ըստ հնագոյն և ընտիր օրինակաց ի տիպ արձանացեալ։ Տպագրության ընթացքում տիտղոսաթերթի կլիշեն փոփոխության է ենթարկվել։ Հանրային գրադարանում պահվող օրինակների տիտղոսաթերթերը տարբերություններ ունեն։ Բացի այդ, N 1645-ի տիտղոսաթերթում տպագրված է. «Ի տպարանի Յօհաննիսեան Պօղոսի ի Քիւրքճի խանն», իսկ N 1742-ի տիտղոսեթերթում. «Ի գործարանի Պօղոսի Արապեան. ի Քիւրքճի խանն»։ Բ էջակալության 219 էջի՝ տպագրողի հիշատակարանում Պողոս Արապյանը խնդրում է հիշել «Զորդիսն իմ զԱստուածատուրն. զԳէորգն, զՍիմոնն և զԳալուստն»։ Ապա՝ «Յիշեշջիք և զտիրացու Գրիգորն Փեշտիմալճեան, որ վեհափառ հրամանաւ սրբազան պատրիարգին աշխատ եղև ի սրբագրութեան սրբոյ մատենիս»։ Ղազիկյանը գիրքը չի տեսել և նկարագրել է «Գիրք Մեծ Մաշտոց կոչեցեալ» վերնագրով։ Տեղեկությունը վերցրել է կողմնակի աղբյուրից։ Հավանաբար նկատի ունենալով երկու էջակալությունը՝ համարել է երկհատոր։ Հայաստանի ազգային գրադարանում առկա է գրքի 3 օրինակ: MGH Էջ՝  184, 243 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կ. Պոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1814 Չափս՝  7,2x13 սմ. Տպարան՝  Պողոս Հովհաննիսյանի (Արապյան) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  9530-57 Բաժնեհաշվառանիշ՝  798-ԱՀ