«Ծիրանաքաղ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիոն աշխատանք է: Նկարը կատարված է լոկալ գույներով: Առաջին պլանում ծիրանի այգի է. չորս կին չարսավ են բռնել, մի տղամարդ թափ է տալիս: Հետին պլանում պատկերված է պարսկական մզկիթ, կողքին միահարկ հարթ տանիքներով հողաշեն տներ: Ձախից ներքևում հայատառ գրություն՝ «Գ. Գյուրջյան, 1926 թ.»: Հեղինակ՝  Գյուրջյան Գաբրիել Միքայելի /1892-1987/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  66 x 88 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 860