Ծովի մոտ: Սֆինքս

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում՝ աջից ծով, քարին նստած միաչքանի մարդուկ կոնաձև գլխարկով, ձախից՝ երկու ծառ: Միջին պլանում երկու կենդանի և կանացի գլխով, պառկած դիրքով մի էակ: Աջից՝թռչունների երամ: Հետևի պլանում՝սարալանջ, տնակներ, ծառեր: Սարի գագաթներին, դեղին ֆոնի վրա՝ ծառեր : Ընդհանուր կոլորիտը ստեղծվում է դեղինի և կապույտի կոնտրաստով: Ստորագրությունը ներքևի ձախ անկյունում: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Նյութը՝  Ստվարաթուղթ, տեմպերա Չափս՝  63,4 х 73,6 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ- 31 / Ժ-31