Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և պայտաձև բռնակով պտուտակից: Ոճավորված ծորակը՝ հովազի ռելիեֆ ուրվագծային դիմային մանրամասներով գլխով և լայնացող, ուռուցիկ շուրթով խողովակը միանում է հատած կոնի ձև ունեցող փականային մասին, որի մակերեսը նախշազարդ է՝ խաչվող ակոսազարդ: Պտուտակը մասսիվ կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ և ամրացած կլորավուն մակերեսով, սկավառակաձևն գլխիկով գամով, շարժուն է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  19,5 x 12,6 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 2 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1083