Ծորակավոր սափոր

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ծորակավոր սափորը ունի բաց դարչագույն երանգ, գնդաձև իրան: Սափորը նման է մեծ թեյնիկի, ունի եղնիկի գլխով ծորակ և փոքրիկ կանթ: Կամարաձև բռնակը գտնվում է լայնաշուրթ բերանի վրա և գնալով՝ միանում է ծորակին: Իրանի միջնամասում անցք կա: Մակերեսին արված են կետազարդ զարդանախշեր: Նյութը՝  Կավ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան, գ. Նորաշենիկ Հայտնաբերման վայրը՝  Կապան, գ. Նորաշենիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.Ա.9-8-րդ դարեր Հայտնաբերման ժամանակը՝  1982 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-3811 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1139